Ի՞նչ է SmartGift նախագիծը
SmartGift-ը բարեգործական նախագիծ է, որն ուղղված է աջակցելու անապահով երեխաներին նրանց ամանորյա նվերներ ուղարկելով: Ծրագրի նպատակն է ուրախ ու հեքիաթային Ամանոր պարգեւել կարիքավոր փոքրիկներին ամանորյա նվերների միջոցով։

Ինչպե՞ս է այն իրականացվում
Ծրագրում ընդգրկված բոլոր մանկական հաստատությունները տրամադրում են մեզ երեխաների կողմից պատրաստված նամակները, նշելով նաև երեխայի անունը և տարիքը։ Նամակները ստացվում են մեր կողմից, համակարգվում և տեղադրվում SmartGift.am կայքում։

Ինչպե՞ս մասնակցել
Եթե ցանկանում եք աջակցել SmartGift նախագծին, կարող եք այցելել SmartGift.am կայքը։ Ձեր տվյալները լրացնելուց հետո ցանկությունների ցանկից կարող եք ընտրել Ձեր նախընտրած տարբերակը, որից հետո Ձեր էլ.հասցեին կուղարկվի համար, որը պետք է կցել նվերին։

Ինչպիսի՞ նվերներ կարելի է նվիրաբերել
Նվերները կարող են լինել խաղալիքների կամ հանդերձանքի տեսքով։

Ինչպե՞ս հանձնել նվերները
Նվերը պատրաստելուց հետո անհրաժեշտ է այն հանձնել SmartClick-ի գրասենյակ, հասցե՝ Հակոբ Հակոբյան 3, երկրորդ հարկ, և թողնել այն նվերների պարկում։ Նվերները հավաքվում են SmartClick-ի գրասենյակում, դասակարգվում և հանձնվում փոքրիկներին Սանտայի կողմից։


SmartGift-ը հարգում է մեր կայքի այցելուների տվյալների գաղտնիությունը: Մենք փորձում ենք ապահովել լիակատար թափանցիկություն մեր կայքի այցելուների մասին տվյալների հավաքագրման և օգտագործման հարցում, և թե ինչպես Դուք կարող եք հրաժարվել դրանց կիրառումից ցանկության դեպքում։

Եթե ցանկանում եք մասնակցել նախագծին և ընտրել երեխաների ցանկություններից մեկը այն իրականացնելու նպատակով, SmartGift-ը խնդրում է Ձեզ տրամադրել որոշ անձնական կոնտակտային տվյալներ՝ անուն, ազգանուն, երկիր, քաղաք և էլ.հասցե։ Այս տվյալները կարող են օգտագործվել հաստատման նամակը ուղարկելու և Ձեզ հետ հետագա հաղորդակցության համար։ Այս տեղեկատվությունը չի տրամադրվում որևէ այլ կազմակերպության, այն պահպանվում և ապահով կերպով պահվում է SmartGift-ի կողմից։

Հավաքագրված տեխնիկական տվյալները կարող են ներառել IP հասցեն, դիտարկիչի տեսակը, օպերացիոն համակարգը և հարթակը, ինչպես նաև այս կայք մուտք գործելու համար օգտագործված սարքերում առկա այլ տեխնոլոգիաներ։

Եթե չեք ցանկանում, որպեսզի Ձեզ հետ կապ հաստատենք էլ.փոստով, ցանկացած պահի կարող եք հրաժարվել բաժանորդագրումից կամ գրել մեզ այն դադարեցնելու համար։

SmartGift.am այցելելիս մեր կողմից կարող է որոշ ինֆորմացիա պահպանվել Ձեր համակարգչի վրա “քուքիների” տեսքով։ Քուքիները օգնում են մեզ հետևել կայքի օգտագործմանը, վերլուծել միտումները, հավաքել լայնածավալ ժողովրդագրական տվյալներ և վերահսկել կայքի հաճախելիության ընդհանուր մոդելը, որ կարող է օգնել մեզ հետագայում մշակել և բարելավել մեր կայքի կառուցվածքը և ֆունկցիոնալությունը։ Ոչ մի անձնական կամ ֆինանսական տեղեկատվություն չի հավաքագրվում կամ պահվում։

Մենք ապահովում ենք համապատասխան անվտանգության միջոցներ՝ կանխարգելելու Ձեր անձնական տվյալների պատահական կորուստը, օգտագործումը կամ հասանելիությունը անթույլատրելի եղանակով։