Մեր Մասին

Ի՞նչ է SmartGift նախագիծը

Մեր երկրում կան երեխաներ, որոնք մեր օգնության կարիքն ունեն, հատկապես տոների ժամանակ: Այդ իսկ պատճառով մենք ստեղծել ենք SmartGift բարեգործական նախագիծը, որը կաջակցի կարիքավոր երեխաներին՝ նվիրելով իրենց երազած ամանորյա նվերները: Պարզապես պետք է ընտրել որևէ երեխայի ցանկություն և իրականացնել այն: Եկեք երեխաների Նոր տարին դարձնենք անմոռանալի:

Քայլ 1
Ընտրեք ցանկություն
step 1
Քայլ 2
Լրացրեք տվյալները
step 2
Քայլ 3
Ստուգեք Ձեր էլ. հասցեն և ստացեք համարը
step 3
Քայլ 4
Կցեք համարը նվերին և հանձնեք նվերը
step 4

Հաճախ տրվող հարցեր (ՀՏՀ)

Ինչպե՞ս է աշխատում ծրագիրը

Ծրագրի շրջանակներում փոքրիկները հնարավորություն կունենան նամակ ուղղել Ձմեռ Պապիկին։ Ծրագրում ընդգրկված բոլոր մանկական հաստատությունները տրամադրում են մեզ երեխաների կողմից պատրաստված նամակները, նշելով նաև երեխայի անունը և տարիքը։ Նամակները ստացվում են մեր կողմից, համակարգվում և տեղադրվում SmartGift.am կայքում։ Նրանց ցանկությունը կիրականացվի Ձեր կողմից` Ձմեռ Պապիկի անունից այս դեկտեմբերին, տոներին ընդառաջ:

Ինչպե՞ս նվիրաբերել

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միանալ նախաձեռնությանը և աջակցել կարիքավոր փոքրիկների ցանկությունների իրականացմանը, կարող են ընտրել իրենց դուր եկած նամակը առցանց SmartGift.am կայքում։ Կայքում նվերը ընտրելուց և մի քանի տվյալներ լրացնելուց հետո նվիրատու անձը կստանա էլ. նամակ համարով, որը պետք է կցվի նվերին։

Ինչպիսի՞ նվերներ կարելի է նվիրաբերել

Կարող եք նվիրել խաղալիքներ, հագուստ, գրքեր, գրենական պիտույքներ և քաղցրավենիք։
Նվերները պետք է լինեն նոր և չօգտագործված։

Ե՞րբ և որտե՞ղ բերել նվերը

Նվերները կարող եք բերել աշխատանքային օրերին (երկ-ուրբ) ժ. 9:00-18:00, իսկ ավելի ուշ մոտենալու դեպքում խնդրում ենք նախօրոք զանգահարել (+37495088188), որպեսզի համոզվեք, որ մեր գրասենյակում ներկա է աշխատակիցներից որևէ մեկը, ով ձեզ կդիմավորի։ Նվերները բերելու վերջնաժամկետը դեկտեմբերի 22-ն է:
Նվերը պատրաստելուց և էլ. փոստով ստացված համարը դրան կցելուց հետո անհրաժեշտ է այն բերել SmartClick-ի գրասենյակ, հասցե՝ Հակոբ Հակոբյան 3, երկրորդ հարկ։
Դիտեք այս տեսանյութը՝ մեր գրասենյակն ավելի հեշտ գտնելու համար:

Ինչպե՞ս են նվերները հանձնվելու երեխաներին

Բոլոր նվերները կհավաքվեն SmartClick-ում, այնուհետև կհանձնվեն երեխաներին հատուկ միջոցառման ժամանակ։

Ինչպե ՞ս ուղարկել նվեր, եթե Հայաստանում չեք

  • Կարող եք պատվիրել հայկական խանութներից` 4u.am-ի միջոցով:
  • Նվերը կարող եք գնել և ուղարկել Onex կամ Globbing ծառայությունների միջոցով:

  • Եթե պատվիրում եք արտերկրից, խնդրում ենք ձեր պատվերը կատարել նախապես, որպեսզի մենք այն ժամանակին ստանանք։

Մեր կոնտակտները

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել կամ գրել նամակ մեր էլ. հասցեին:


© Հեղինակային իրավունքներ SmartGift.am, 2024
Ստեղծված է SmartClick-ի կողմից
Այս կայքը պաշտպանված է ReCaptcha-ի և Google-ի կողմից Գաղտնիության քաղաքականությունը և Ծառայությունների մատուցման պայմանները կիրառված են։