Գիրք Նվիրելու Օր 2022

Գիրք նվիրելու օրվա մասին

Հայերը դարեր շարունակ հպարտացել են իրենց գրական նվաճումներով և գրավոր խոսքի հանդեպ սիրով։ Մենք մեր գրքերը թաքցրել ենք մեր տներում, եկեղեցիներում, նույնիսկ հողի տակ, որպեսզի պահպանենք մեր մշակույթը թշնամիներից: Սակայն մեր օրերում, երբ գրքերը թաքցնելու կարիք չկա, կարիքավոր երեխաները գրքերի կարիք ունեն, իսկ գրադարանները կիսադատարկ են։

Գիրք նվիրելու օրը նշվում է ամեն տարի փետրվարի 19-ին։ Այս օրը մեր թիմի ամենասիրելի իրադարձություններից է, երբ միմյանց գրքեր ենք նվիրում։ Այդ տոնին ընդառաջ որոշեցինք ՍմարթՔլիքի թիմով կազմակերպել բարեգործական ծրագիր, որի շրջանակներում մարդիկ հնարավորություն կունենան գրքեր նվիրել սահմանամերձ գյուղերի երեխաներին:

Ո՞ր գյուղերն են ընդգրկված ծրագրում։

Ընդգրկված գյուղերն են՝ Կիրանց, Սարիգյուղ, Վազաշեն, Նորաշեն, Չորաթան, Մովսես, Չինարի, Արծնի, Ծաղկուտ, Այգեձոր, Մեդովկա։

Ո՞վքեր են ստանալու գրքերը:

Գրքերը հավաքվում են սահմանամերձ գյուղերի 5-9-րդ դասարանների (10-15տ.) շուրջ 160 երեխայի համար։

Ի՞նչ գրքեր կարող եմ բերել:

Կարող եք բերել ցանկացած ժանրի գրքեր։ Ժանրերը կարող են ներառել ինչպես գեղարվեստական, այնպես էլ ոչ գեղարվեստական գրքեր ընդհանուր զարգացման համար:

Ինչպե՞ս գիրք բերել, եթե Երևանում չեք գտնվում։

Կարող եք պատվիրել հայկական խանութներից 4u.am-ի միջոցով՝ դեպի մեր գրասենյակ առաքումով։

Ե՞րբ և որտե՞ղ կարող եմ գրքեր բերել:

Գրքերը կարող եք բերել աշխատանքային օրերին ժամը 9:00-18:30:
Գրքերը բերելու վերջին օրը փետրվարի 21-ն է։
Մեր հասցեն՝ SmartClick գրասենյակ, Հակոբ Հակոբյան 3, երկրորդ հարկ (Մերգելյան ինստիտուտի տարածք):
Կոնտակտային համար՝ (+374) 43 988188
Դիտեք այս տեսանյութը՝ մեր գրասենյակն ավելի հեշտ գտնելու համար:

Թեմաներ և ժանրեր

  • Հայ ժամանակակից և դասական գրականություն
  • Արտասահմանյան ժամանակակից և դասական գրականություն
  • Մանկական և պատանեկան գրականություն
  • Գեղարվեստական գրականություն
  • Արկածային
  • Պատմական
  • Դետեկտիվներ
  • Սիրավեպեր
  • Տիեզերքի մասին
  • Բնական երևույթների մասին
  • Հանրագիտարաններ
  • Բիզնես և մոտիվացիոն գրականություն
  • Պատմվածքներ
  • Հեքիաթներ
  • Բանաստեղծություններ
  • Հայոց լեզվի դասագրքեր
  • Դպրոցական բառարաններ (գերմաներեն-հայերեն, անգլերեն-հայերեն)
  • Անգլերենի քերականական դասագրքեր (Մաքմիլան, Օքսֆորդ, Քեմբրիջ դասագրքեր, Pearson, Murphy elementary and intermediate levels)
  • Ծրագրավորման մասին գրքեր հայերեն
  • Անգլերեն գրքեր (A1-B1 մակարդակներ)
  • Շտեմարաններ 2018-2021 - Ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն, հայոց լեզու և գրականություն, անգլերեն, հայոց պատմություն
© Հեղինակային իրավունքներ SmartGift.am, 2024
Ստեղծված է SmartClick-ի կողմից
Այս կայքը պաշտպանված է ReCaptcha-ի և Google-ի կողմից Գաղտնիության քաղաքականությունը և Ծառայությունների մատուցման պայմանները կիրառված են։