Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միանալ նախաձեռնությանը և աջակցել կարիքավոր փոքրիկների ցանկությունների իրականացմանը, կարող են ընտրել իրենց դուր եկած նամակը առցանց SmartGift.am կայքում։ Կայքում նվերը ընտրելուց և մի քանի տվյալներ լրացնելուց հետո նվիրատու անձը կստանա էլ. նամակ համարով, որը պետք է կցվի նվերին։
Կարող եք նվիրել խաղալիքներ, հագուստ, գրքեր, գրենական պիտույքներ և քաղցրավենիք։
Նվերները պետք է լինեն նոր և չօգտագործված։
Նվերները կարող եք բերել աշխատանքային օրերին (երկ-ուրբ) ժ. 9:00-18:00, իսկ ավելի ուշ մոտենալու դեպքում խնդրում ենք նախօրոք զանգահարել (+37495088188), որպեսզի համոզվեք, որ մեր գրասենյակում ներկա է աշխատակիցներից որևէ մեկը, ով ձեզ կդիմավորի։ Նվերները բերելու վերջնաժամկետը դեկտեմբերի 22-ն է:
Նվերը պատրաստելուց և էլ. փոստով ստացված համարը դրան կցելուց հետո անհրաժեշտ է այն բերել SmartClick-ի գրասենյակ, հասցե՝ Հակոբ Հակոբյան 3, երկրորդ հարկ։
Դիտեք այս տեսանյութը՝ մեր գրասենյակն ավելի հեշտ գտնելու համար:
Բոլոր նվերները կհավաքվեն SmartClick-ում, այնուհետև կհանձնվեն երեխաներին հատուկ միջոցառման ժամանակ։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել կամ գրել նամակ մեր էլ. հասցեին: